‘Գարի Կասպարով. Շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն պետք է դառնա Մագնուս Կառլսենը’

890

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն, ՌԴ քաղաքական գործիչ Գարի Կասպարովը վստահ է, որ շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն կդառնա նորվեգացի Մագնուս Կառլսենը, հայտնում է «Аргументы и факты»-ն։
«Զարմանալի կլինի, եթե դա Մագնուս Կառլսենը չլինի։ Ըստ տաղանդի, արդյունքների և նույնիսկ պատմական պրոցեսի տրամաբանության՝ դա կլինի Մագնուս Կառլսենը»,- «Аргументы и факты»-ին տված հարցազրույցում իր տեսակետն է պարզաբանել նախկին շախմատիստը։
Նրա կարծիքով՝ Կառլսենին մրցակից կարող է լինել հայ շախմատիստ Լևոն Արոնյանը, ինչպես նաև ռուս Վլադիմիր Կրամնիկը։
«Շախմատային տրամաբանությունից ելնելով՝ Լևոն Արոնյանն առավել իրական մրցակից է Մագնուսին։ Նա շատ աշխատասեր է։ Հայաստանում մեծ ուշադրություն է դարձվում շախմատին, և Լևոնը շատ ուժեղ թիմ ունի։ Ե՛վ տարիքով, և՛ հաղթելու ցանկությամբ Լևոնը կարող է Մագնուսին լուրջ մրցակից դառնալ»,- կարծիք է հայտնել Կասպարովը։
Ի դեպ, նա 2009թ.-ին ավելի քան 1 տարի աշխատել է Կառլսենի հետ, որի ընթացքում էլ նրան ակնհայտ է դարձել «Մագնուսի բացառիկ տաղանդը»։

Armsport.am

Նախորդ հոդվածը‘Դրամն արժեզրկվում է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Մի թեթև չեն հասկացել. Մամուլ’