‘Գարի Նևիլ. Յայա Տուրեն մոլախոտ է, որից պետք է ազատվել’

965

Յայա Տուրեն մոլախոտ է, որից «Մանչեսթեր Սիթին» պետք է ազատվի,- ասել է Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը, որն այժմ փորձագետ է բրիտանական հեռուստատեսությունում։

«Կասկած չկա, որ «Մանչեսթեր Սիթիին» սպասվում են լուրջ փոփոխություններ։ Թիմը խաղացողների, մարզիչների եւ մենեջմենթի նորացման կարիք ունի։ Թիմում կան մոլախոտի նման ֆուտբոլիստներ, որոնցից պետք է ազատվել։ Օրինակ՝ Յայա Տուրեն։ Նա միանում է հարձակմանը՝ մոռանալով պաշտպանության մասին։ Նա այժմ օգտակար չէ գրոհների ժամանակ, իսկ պաշտպանությունում բազմաթիվ խնդիրներ է առաջացնում։ Տուրեն գնդակը կորցնելուց հետո չի վերադառնում։ Չի կարելի թիմում պահել նրա նման ուղեւորների»,- Նեւիլի խոսքը մեջբերում է Sky Spօrts-ը։

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 32-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Օլդ Տրաֆորդում» 2։4 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»։

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. Քառորդ եզրափակչից առաջ’
Հաջորդ հոդվածը‘Շերը կոչ է անում Թուրքիային՝ ճանաչել Ցեղասպանությունը’