‘Գարի Օլդմանը պատասխանել է հրեատյացության մեղադրանքներին’

928

Հանրահայտ դերասան Գարի Օլդմանը ներողություն է խնդրել իր գործընկերներ Ալեք Բոլդուինին և Մել Գիբսոնին պաշտպանելու համար, ովքեր մի քանի անգամ հայտնվել են սկանդալի մեջ՝ իրենց հրեատյաց և հոմոֆոբ արտահայտությունների համար, հաղորդում է Associated Press-ը:

Օլդմանը պաշտոնական նամակ է հղել հրեական հասարակական ADL կազմակերպությանը: Դերասանի խոսքով՝ ինքը հասկացել է, որ իր մեկնաբանությունները «անսիրտ» էին: «Ես խորապես զղջում եմ: Հարցազրույցը վիրավորական էր հրեաների համար,- գրել է Օլդմանը:- Հուսով եմ՝ կհասկանաք, որ ես սրտանց և անկեղծորեն եմ ներողություն խնդրում»:

Դերասանի հարցազրույցը, որում նա պաշտպանում է Գիբսոնին և Բոլդուինին, կտրուկ արձագանքի է արժանացել հրեական կազմակերպությունների կողմից: «Գարի Օլդմանի հայտարարություններն անպատասխանատու կերպով լրացնում են դասական հակահրեական հորինվածքների շարքը՝ Հոլիվուդում և կինոարդյունաբերության մեջ հրեական տիրապետության վերաբերյալ», հայտարարել է ADL տնօրեն Աբրահամ Ֆոքսմանը:

Օլդմանը գործընկերների պաշտպանությամբ հանդես է եկել Playboy ամսագրին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հունիսի 23-ին: Հարցազրույցում նա հոլիվուդյան կինոարտադրողներին ու քննադատներին մեղադրել է երեսպաշտության մեջ: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘3 արտիստ 1 բեմում. Համասյան, Բաբախանյան եւ Հայրապետյան ‘
Հաջորդ հոդվածը‘Ոստիկաններն Աֆրիկյաններ են եկել մահակներով. Ա1+’