ԳԴՀ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները կհետևեն Զապորոժիեի հանրաքվեին

361

Ավելի քան տասը երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Գերմանիայի և ԱՄՆ-ի քաղաքացիներ, պատրաստակամություն են հայտնել հանդես գալ որպես դիտորդ Զապորոժիեի մարզում նախատեսված հանրաքվեում՝ ՌԴ կազմ մտնելու վերաբերյալ, հաղորդել է Զապորոժյան մարզի ռազմաքաղաքացիական գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։

«Հենց որ ԶԼՄ-ները, այդ թվում՝ Guardian-ը (Մեծ Բրիտանիա), մեջբերեցին իմ խոսքը հանրաքվեի վերաբերյալ, տառացիորեն մի քանի ժամվա ընթացքում ես մարդկանցից առաջարկներ ստացա Գերմանիայից, Բրիտանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Կանադայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից և աֆրիկյան մի քանի երկրներից, այդ թվում՝ Եգիպտոսից, Նիգերիայից, Սիրիայից, ՀԱՀ-ից, բնականաբար՝ հարցով. «Ե՞րբ է հանրաքվեն։ Ուզում ենք գալ, հետևել, տեսնել, թե ձեզ մոտ ինչպես են տեղի ունենում պատմական արդարության վերականգնումը և մարդկանց կամարտահայտությունը»։ Այսինքն, արդեն այսօր ավելի քան տասը  երկրներ դիմել են՝ ներկա լինելու որպես դիտորդ»,- տեղեկացրել է Ռոգովը։

Նա հավելել է, որ  Զապորոժիեի մարզի՝ ՌԴ կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվեի անցկացման վերջնական ընթացակարգ դեռ չի որոշվել, և ժամկետներ նույնպես դեռ նշանակված չեն։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՋենարո Գատուզոն կգլխավորի «Վալենսիան»
Հաջորդ հոդվածըԱրևմուտքի ձախողման պատճառը՝ ըստ Bloomberg-ի