ԳԴՀ կանցլերը կոչ է անում որոշակիացնել բանակցությունները

344

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կչ է արել ավելի որոշակի բանակցություններ վարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև՝ շուտափույթ կերպով խաղաղության հասնելու համար։

«Մեր պահանջն այն է, որ հիմա վերսկսվեն բանակցությունները, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները ավելի որոշակի լինեն, և որ հնարավորինս արագ համաձայնություն ձեռք բերվի»,- հայտարարել է Շոլցը երկուշաբթի Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

«Չպետք է այնպես լինի, որ հիմա Ուկրաինան, որ արդեն բազմահազար մարդկանց է կորցրել, ենթարկվի ավելի մեծ ավերածությունների։ Հիմա մենք պետք է այնպես անենք, որ բանակցություններում առաջընթաց լինի»,- ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։

Շոլցը նաև ընդգծել է, որ պետք է վերջ տրվի ռազմական գործողություններին Ուկրաինայում։ «Մեր պահանջները հստակ են․ պատերազմը պետք է դադարեցվի, զենքը պետք է լռի։ Մենք նաև ուզում ենք, որ Ռուսաստանը դուրս բերի իր զորքերը»,- ասել է ԳԴՀ կանցլերը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ը ստիպված է հասնել ռեժիմների փոփոխության
Հաջորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գնել Իսպանիայի հավաքականի խաղացողին