ԳԴՀ նախկին կանցլերի կինը հեռացվել է աշխատանքից՝ մայիսի 9-ին ՌԴ դեսպանատուն այցի պատճառով

285

Գերմանիայի նախկին դաշնային կանցլեր (1998-2005) Գերհարդ Շրյոդերի կինը՝  Սո Յոն Կիմ-Շրյոդերը, հեռացվել է NRW.Global Busines ընկերությունից՝ այն բանից հետո, երբ ամուսնու հետ միասին այցելել է մայիսի 9-ին ԳԴՀ-ում ՌԴ դեսպանատանը  Հաղթանակի օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը։

Այդ մասին հաղորդել է Bild թերթը։

Նախկին կանցլերի կինը NRW.Global Busines-ում աշխատել է որպես Հարավային Կորեայի ներկայացուցիչ։ Ընկերությունը մի քանի անգամ Կիմ-Շրյոդերին նախազգուշացրել է, որ ընկերության ներկայացուցիչները չպետք է հրապարակավ արտահայտվեն քաղաքական նուրբ թեմաներով, մասնավորապես՝ Ուկրաինայում այժմ տեղի ունեցող իրադարձությունների մասին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄադուրո․ Վենեսուելան չի վերադառնա Ամերիկյան պետությունների կազմակերպություն
Հաջորդ հոդվածըՄասք․ Սորոսը «ատում է մարդկությանը»