Ըստ նախկին նախագահի` Ուկրաինային պետք է զենք մատակարարել

592

Գերմանիայի նախկին նախագահ Յոախիմ Գաուկը (պաշտոնն զբաղեցրել է 2012-2017 թթ․) կարծում է, որ հիմա Ուկրաինային սպառազինություն մատակարարելն անհրաժեշտ է՝ նրա պաշտպանունակությունը բարձրացնելու համար։

«Համաշխարհային պատերազմում առանց դաշնակիցների զենքի Եվրոպան կլիներ նացիստների տիրապետության տակ։ Բայց նույնիսկ առանց այս պատմական ակնարկի էլ մեզ համար պետք է պարզ լինի, որ ներկա իրավիճակում մենք պետք է, նախևառաջ, խոսք տանք Ուկրաինային»,- հայտարարել է Գաուկը Bild թերթին տված հարցազրույցում։

«Եթե մարդիկ մեզ ասում են. «Մենք ուզում ենք պայքարել հանուն մեր ազատության, մենք մեր կյանքն ենք վտանգում», ապա մեր գործը չէ՝ ապահով տեղից նրանց բացատրել, թե որն է ճիշտ»,- ընդգծել է Գաուկը՝ հավելելով, որ դա «անխղճություն կլինի և վերին աստիճանի մեծամիտ կհնչի»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀարավային Կորեայի իշխող կուսակցության պատվիրակությունը կմեկնի Ուկրաինա
Հաջորդ հոդվածըՌԴ դեսպանը Լոնդոնում․ Մոսկվան Ուկրաինայում միջուկային զենք չի կիրառի