‘ԳԴՀ-ն Արևմուտքին է վաճառել կալանավորների դոնորական արյուն’

832

1980-ական թթ. ԳԴՀ-ի իշխանությունները կալանավորներից դոնորական արյուն են վերցրել՝ այն վաճառելու նպատակով: Այդ մասին հաղորդում է Sueddeutsche Zeitung-ը՝ հղում անելով «Շտազիի» արխիվների հիման վրա կատարված նոր հետազոտություններին: Հետազոտության հեղինակը՝ պատմաբան Թոբիաս Վունշիկը, հայտանաբերել է մի փաստ, որն ապացուցում է, թե կալանավորներից ոմանց ստիպել են արյուն հանձնել՝ հակառակ իրենց կամքի:

Դոնորական արյուն են հավաքել  Գրեֆենտոնի (այժմ՝ Թյուրինգիա դաշնային երկրամաս) համայնքում և Վալդհայմ փոքրիկ քաղաքում (այժմ՝ Սաքսոնիա դաշնային երկրամաս) գտնվող բանտերում: Գերմանական իշխանությունները շվեյցարացի միջնորդի օգնությամբ հավաքված արյունը վաճառել են Կարմիր խաչի բավարական բաժանմունքին: «Շտազիի» արխիվներում նաև հիշատակություն է գտնվել այն մասին, որ բուժքույրերը հրաժարվել են դոնորական արյուն վերցնել Գրեֆենտոնում, քանի որ կալանավորներն այն հանձնել են ստիպողաբար, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ հատուկ ծառայությունները կարող են համակարգիչները վարակել ռադիոյի օգնությամբ’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսում հայտնաբերվել է նախկինում անհայտ փարավոնի դամբարանը’