ԳԴՀ-ում Իսրայելի դեսպան․ ՀԱՄԱՍ-ի հարձակմանը նաև պաղեստինցի խաղաղ բնակիչներ են մասնակցել

181

Գերմանիայում Իսրայելի դեսպան Ռոն Պրոզորը հայտարարել է, որ հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմանը մասնակցել է նաև Պաղեստինի քաղաքացիական բնակչությունը։

«Մենք տվյալներ ունենք, նաև լուսանկարներ, որոնք վկայում են, որ հազարավոր մարդիկ են մասնակցել դրան։ Բնակիչներից ոմանք շատ ավելի վատ բաներ են արել։ Օրինակ՝ կոշտ վերաբերմունք կանանց նկատմամբ, բռնաբարություններ»,- ասել է Պրոզորը՝ պատասխանելով ՀԱՄԱՍ-ի գրոհին պաղեստինցի խաղաղ բնակիչների մասնակցության վերաբերյալ հարցին։

Դիվանագետը նաև քննադատել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության գործողությունները Գազայի հատվածում։ «Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ ինչ-որ բան այն չէ»,- շեշտել է նա։

Նախորդ հոդվածըԲուենոս-Այրեսում երթ է տեղի ունեցել ընդդեմ Արգենտինայի նոր կառավարության
Հաջորդ հոդվածըՊուտինի նախընտրական շտաբն սկսել է աշխատանքը