‘Գեզի պուրակը կրկին փակ է. բախումները շարունակվում են’

856

Երեկ մի քանի տասնյակ ցուցարարներ են ձերբակալվել Ստամբուլի կենտրոնում, երբ փորձել են նորից մտնել Գեզի պուրակ: Այս անգամ բախումների էպիկենտրոն են դարձել Թաքսիմ հրապարակի հարակից փողոցները:

Գեզի պուրակը պաշտոնապես բացվել էր երկուշաբթի՝ փակվելուց 23 օր անց, սակայն շուտով իշխանությունները որոշում կայացրին այն կրկին փակել՝ բողոքի նոր ցույցերը կանխելու նպատակով:

Հաղորդովում է, որ ոստիկանության կողմից արցունքաբեր գազ կիրառելու արդյունքում կան վիրավորներ, մի անչափահաս լուրջ վնասվածքներ է ստացել, երբ նրա վրա գազային նռնակ է ընկել:

Ցուցարարները և «Համերաշխություն Թաքսիմին» հասարակական շարժման ակտիվիստները բողոքի էին դուրս եկել Գեզի պուրակը վերակառուցելու՝ կառավարության ծրագրերի դեմ, սակայն բողոքի տևական ցույցերի ընթացքում նրանց պահանջները քաղաքական բովանդակություն էին ձեռք բերել: Ցուցարարները երկրի կառավարությունից և դրա ղեկավար Ռեջեփ Էրդողանից պահանջում էին հրաժարական տալ՝ վերջինիս մեղադրելով ավտորիտարիզմի մեջ:

Թաքսիմ հրապարակի մերձակայքում նոր բախումները կարող են նոր բողոքի ալիք հրահրել՝ ավելի հզոր, քան մայիս-հունիսին էր, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Զեկույց. 2013 թ. կոռուպցիայի մակարդակն աշխարհում աճել է’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկեց Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը’