‘Գեղարքունիքի մարզի դատախազն ազատվել է աշխատանքից’

1241

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի  հրամանով աշխատանքից ազատվել է Գեղարքունիքի մարզի դատախազ Վահրամ Մարգարյանը:  

 «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը:  

 Գեղարքունիքը դարձավ երկրորդ մարզը, որի դատախազն ազատվեց աշխատանքից: Ավելի վաղ ազատվել էր նաև Արմավիրի դատախազ Սամվել Սինանյանը:

 Նկատենք, որ աշխատանքից ազատածների փոխարեն նշանակումներ առայժմ չեն եղել:

 
 
 

Նախորդ հոդվածը‘Անձնագրային ծառայության աշխատակիցները չարաշահել են պաշտոնեական դիրքը’
Հաջորդ հոդվածը‘ԱԳՆ. Եվրախորհրդարանի բանաձեւը հակասում է ԵՄ դիրքորոշմանը’