‘Գեղարքունիքի մարզում սգո արարողության ժամանակ տեղի է ունեցել պատշգամբի փլուզում. կա 12 վիրավոր’

1133

Այսօր՝ հունիսի 21-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Սարուխան գյուղում էին հավաքվել նույն գյուղի բնակիչ, հանգուցյալ Միշա Գաբոյանի հարազատները, մտերիմներն ու ընկերնեը, ովքեր երեկ մասնացկել էին նրա թաղմանը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեռևս անհայտ պատճառներով տան պատշգամբը փլուզվել է, ինչի հետևանքով 12 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն։ Բժշկական կենտրոնից հայտնել են, որ մի քանի հոգի կոտրվածքներ են ստացել, սակայն նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։

Նախորդ հոդվածը‘Թե ինչպես Ղարաբաղը օկուպացրեց Չինաստանը. Թարգմանական կազուսներ’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը չի առարկում. ԶԼՄ-ների հեղինակային իրավունքներն պաշտպանող օրինագիծը կուղարկվի ԱԺ ‘