‘Գեղարքունիքում վթարի հետևանքով մեկ տարեկան երեխա է մահացել’

862

Oգոստոսի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, որի հետևանքով մահացել է մեկ տարեկան երեխա, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com կայքը։

Ժամը 10:30-ի սահմաններում Սևան-Զովաբերդ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում` Սևանի հոգեբուժական կենտրոնի մոտ, բախվել են Գեղարքունիքի մարզի 55-ամյա Արթուր Ալոյանի վարած Volkswagen Golf մակնիշի 35 OD 733 համարանիշի, 26-ամյա Տիգրան Վարդանյանի վարած «Մոսկվիչ» մակնիշի 34 SS 061 hամարանիշի և 22-ամյա Վալոդյա Ստեփանյանի վարած «Գազ 2401» մակնիշի 03 US 064 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով «Մոսկվիչի» ուղևորներ՝ 1-ամյա Մանե Վարդանյանը, 23-ամյա Մերի Վարդանյանը և 15-ամյա Մարի Գևորգյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: 1-ամյա Մ. Վարդանյանը հիվանդանոցում մահացել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նախորդ հոդվածը‘ Փլուզվել է Արտաշատի մարզադաշտի պատը’
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ. «Միստիկ շոու՝ «Միայն իմ դիակի վրայով»»’