Գեմաֆին Գասպարյան. Ալեն Սիմոնյանը պետք է հրաժարական տա

8536

Գեմաֆին Գասպարյանը Ֆեյսբուքում գրել է.

«Ալեն Սիմոնյանը պետք է հրաժարական տա, իր արարքն էթիկայով, բնույթով, իմաստով նույնն է` ինչ Քոչարյանի Կուկուի արածը (դրական է, լավ է, որ այս դեպքում ծեծ չէր մահվան ելքով)։

Այս դեպքի ազդեցությունը գուցե իշխող քաղաքական ուժը կարճաժամկետ հեռանկարում գնահատի ոչ էական, բայց միջնաժամկետ ու երկարաժամկետ ազդեցությամբ քանդում է ժողովրդավար պետության հիմքերը, ձևավորում ամենաթողության մթնոլորտ և բռնությունը դարձնում նորմա:

Բոլորս մարդ ենք, հնարավոր է յուրաքանչյուրս որոշակի պայմաններում արարքներ թույլ տանք, որի համար կզղջանք, բայց բարձրագույն պաշտոնյաներն ունեն հավելյալ պետական և հանրային պատասխանատվություն, ու իմ կողմից հարգված (նաև այս պատճառով) Հակոբ Արշակյանը ցույց է տվել պատասխանատու բարձրագույն պաշտոնի վարքի օրինակ՝ հրաժարական տալով նախարարի պաշտոնից:

Նաև ՔՊ-ի համար այս պահին բարդ, բայց պետության հետագա զարգացման համար կարևոր որոշումը չպետք է ընկալվի նահանջ, հետքայլ, անկախ ինչ քաղաքական հարթակներ են ստեղծվում հրաժարականի պահանջով: Հակառակն անել այս հարցում` ինչ է մի քաղաքական ուժ պահանջում է հրաժարական, ոչ միայն ճիշտ չէ, այլև սխալ է: Ալեն Սիմոնյանը` որպես պատասխանատու քաղաքական գործիչ, և ՔՊ կուսակցությունը` որպես պատասխանատու քաղաքական ուժ, պետք է այս որոշումը կայացնեն ինքնուրույն և, վստահ եմ, որ դրանից կշահեն թե՛ ՔՊ կուսակցությունը, թե՛ Ալեն Սիմոնյան քաղաքացին և առավելապես մեր պետությունը:

Նշեմ, որ Ալեն Սիմոնյանի հանդեպ ոչ մի անձնական բացասական վերաբերմունք չունեմ։

Շնորհակալություն, որ այսքանը կարդացիք»:

Նախորդ հոդվածըԱդրբեջանական մարտական դիրքերից կրակել են Ակնաղբյուրի մի խումբ քաղաքացիների ուղղությամբ
Հաջորդ հոդվածըՌադիոհաղորդավարը մտադիր է առաջադրվել ԱՄՆ նախագահի ընտրություններում