‘Գեներալները շատանում են’

2486

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի և մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ, զինված ուժերի, իրավապահ մարմինների զինծառայողներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, ինչպես նաև շնորհվել են պատվավոր և զինվորական բարձրագույն կոչումներ:

Աչքի է ընկնում հատկապես այն հանգամանքը, որ հերթական գեներալի զինվորական կոչումներ են շնորհվել՝  առանց այդ էլ գեներալներով գերհագեցած ՀՀ ԶՈՒ-ն համալրելով բարձրաստիճան նոր սպաներով:

Այդպես՝ ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գնդապետ Ալեքսան Ջոնիկի Ալեքսանյանին, ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի տեղակալ, գնդապետ Վլադիկ Աշոտի Հովհաննիսյանին և  ՀՀ ԶՈՒ ավիացիայի պետ-վարչության պետ, գնդապետ Ավետիք Վոլոդյայի Մուրադյանին շնորհվել են գեներալ-մայորի զինվորական կոչումներ:

Նախորդ հոդվածը‘Քաղավիացիայի վարչությունն իրավասու չէ’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Բաբայան. Ստեփանակերտի օդանավակայանը կբացվի՝ անկախ ադրբեջանական կողմի հայտարարություններից ‘