‘Գեներալ կոչվելու իրավունք չպետք է ունենային’

984

Aravot.am-ը Արցախյան պատերազմի մասնակից, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար և ներկայում «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանին հարցրեց՝ ինչպե՞ս կգնահատի Արցախյան պատերազմի հերոս-գեներալներ Մանվել Գրիգորյանի, Սեյրան Սարոյանի աշխատանքը Ազգային խորհրդարանում: Այս գեներալների մուտքը խորհրդարան ունի՞ արդյոք իմաստ, ի՞նչ տեսակ հարցեր կարող են լուծել նրանք: 
«Անշուշտ, իմաստ չունի, նաև էստեղ գեներալներ հասկացողությունը ինձ համար ընկալելի չէ, որովհետև այդ մարդիկ ինձ համար գեներալներ չեն, նրանք ընդհանրապես գեներալ կոչվելու իրավունք չպետք է ունենային: Դժբախտաբար, այսօր այդպես են կոչվում, բայց իմ պատկերացրած սպան, իմ պատկերացրած հայ գեներալը բոլորովին այլ հատկանիշներ պետք է ունենա»:
Այն հարցին, թե ինչո՞ւ է նա այդպես արտահայտվում, մի՞թե պատճառն այն է, որ գեներալները չեն ընդդիմանում, հնազանդ վերաբերմունք ունեն իշխանությունների հանդեպ, թերթի զրուցակիցն ասաց. «Ոչ միայն, նրանք բազմաթիվ պարամետրերով չեն համապատասխանում իրենց կոչմանը»:

Նախորդ հոդվածը‘Նոր հարկի գործողության հետևանքով փոքր բիզնեսն առնվազն երկու անգամ ավելի շատ հարկ կվճարի’
Հաջորդ հոդվածը‘Մի քանի գյուղեր ղեկավարելու է մեկ գյուղապետ’