‘Գեներալ Մանվելը` Սերժ Սարգսյանին. Ապրե՛ս, որ կաս, վերջի՛ն բոլշեւիկ. Տեսանյութ’

2996

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում քիչ առաջ ավարտվեց Երկրապահ կամավորականների միության համագումարը: Միության վերընտրված նախագահ Մանվել Գրիգորյանը համագումարին ներկա Սերժ Սարգսյանին հուշանվեր հանձնեց՝ ասելով. «Ապրես, որ դու կաս, վերջի’ն բոլշևիկ»:

Սերժ Սարգսյանն՝ ընդունելով հուշանվերը` ատրճանակի տեսքով գրիչ, ի պատասխան ասաց. «Առանց զենքի չկա փրկություն»:

Ավելի ուշ Գրիգորյանը փորձել է լրագրողներին բացատրել միտքը:  «Ասացվածք է էլի, վերջին բոլշևիկներն են: Չե՞ս լսել էն կինոյի մեջ, ասում են՝ վերջին բոլշևիկներն են էլի: Կարող է, եսիմ՝ նոր հայեր գան, նոր սերնդափոխություն լինի, ես այդպես եմ պատկերացնում էլի, որ երիտասարդությունը վառվռուն դեմքերով գան»,-նշել է նա։

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյան. Ես պատրաստ եմ ցանկացած զարգացման. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Սիրո տոնին օֆշորային սկանդալի մասին հիշեցումը «վշտացրել է» Կճոյանին’