‘Գեներալ Մանվելի հրաժարականի դեպքում նրան կփոխարինի Սեյրան Օհանյանը. Մամուլ’

1256

«Հրապարակը» գրում է. «Քաղաքական շրջանակներում չեն բացառում, որ, ելնելով առողջական վիճակից, արտերկրում բուժվող գեներալ Մանվելը, հնարավոր է և՝ թողնի «Երկրապահի» ղեկավարի պոստը: Մանավանդ, որ մասնավոր զրույցներում որոշ երկրապահներ նշում են, որ Սեյրան Սարոյանը դեմ չէ այդ պոստն ստանձնելուն:

Սակայն, մեր տեղեկություններով, դեռ վաղուց «Երկրապահի» ղեկավարման համար հարմար էր դիտվում ոչ այլ ոք, քան պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, և Մանվելի հրաժարականի դեպքում հենց նա էլ ստանձնելու է քաղաքական չհամարվող, սակայն մշտապես քաղաքական իրադարձությունների կենտրոնում հայտնվող «Երկրապահը»»:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Առաքելյան. Դատախազ թե դատավոր, հանգիստ եղեք, դատվելու եք արդար, օրենքով’
Հաջորդ հոդվածը‘Սկսել են փակել Փարաքարի ճանապարհի «լյուկերը». Մամուլ’