‘Գետարգելում կրկնակի քվեարկության փորձերը շարունակվել են մինչեւ քվեարկության ավարտը’

1002

Ավելի վաղ iLur.am- հաղորդել էր Կոտայքի մարզի Գետարգել գյուղի 28/01 տեղամասում ընթացող ավագանու կազմի ընտրության ընթացքում նկատված որոշ խախտումների մասին, որոնք շարունակվել են նաև մինչև ընտրատեղամասի փակվելը:

Ինչպես հաղորդում է iLur.am-ի թղթակիցը,  մի տղամարդ  քվեարկության ավարտից քիչ առաջ ընտատեղմաս էր եկել իր ու իր երկու որդիների անձնագրերով: Նրան չեն թույլատրել ընտրել որդիների փոխարեն: Սակայն երբ րոպեներ անց iLur.am-ի  թղթակիցը մտել է ընտրատեղամաս, նկատել է, թե ինչպես հանձնաժողովի անդամը լրացնում է նաև նրա որդիներից մեկի անձնագրի տվյալները:

Երբ թղթակիցը փորձել է կանխել օրինախախտումը, նրան պատասխանել են, որ տղամարդը արդեն քվեարկել է ինչպես հարկն է՝ իր փոխարեն, բայց, քանի որ ծրարը քվեատուփ գցելուց առաջ չի կնքվել, եւ որպեսզի իրենց վրա «չէ պե» չլինի, (ելունների ու ընտրողների թիվը համընկնեն), հանձնաժողովի անդամները բանավոր համաձայնության են եկել եւ ընտրողին հնարավորություն  են տվել՝ քվեարկել որդու անձնագրով:

iLur.am-ի թղթակիցը կարողացել է ապացուցել հանձնաժողովի անդամներին, որ իրենց արածը հակասում է Ընտրական օրենսգրքի պահանջներին՝ բացատրելով, որ նման դեպքերոււմ պետք է լրացվի արձանագրություն և ընտրողին տրվի նոր քվեաթերթիկ:

Արդյունքում նշված տղամարդը հեռացել է առանց նոր քվեթերթիկ ստանալու, իսկ կատարվածի վերաբերյալ արձանագրություն չի կազմվել: Մի քանի րոպե հետո ընտատեղամաս են ներկայացել «չկայացած օրինախախտի» 2 որդիները եւ կատարել են իրենց ընտրությունը:
Հիշեցնենք, որ տվյալ տեղամասում այս դեպքը միակը չէ. արձանագրվել է այլ անձի փոխարեն քվեարկելու առնվազն երեք դեպք: Գյուղացիների վկայությամբ` քվեարկելու նման ձեւն այդ գյուղում արդեն  ավանդույթ է դարձել: Գյուղի երիտասարդները նույնիսկ մեր զարմանքի ու վրդովմունքի վրա «Քուր ջան, հիմա, որ պսակվես ու մարդդ գնա քո տեղ ընտրի, չե՞ս թողա», — ասաց նրանցից մեկը:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Մուկուչյան. Քվեարկության առաջին արդյունքները հայտնի կդառնան կեսգիշերին մոտ ‘
Հաջորդ հոդվածը‘Պատանեկան հավաքականի երկրորդ պարտությունը ‘