‘Գետնաբքի պատճառով կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, ճանապարհը դեպի «170 միլիոնանոց շուկա» փակ է’

1331

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Ձնաբքի հետևանքով փակ են Գեղարքունիքի մարզի Մաքենիս-Ախպրաձոր, Վարդենյաց լեռնանցքը, Կապան-Հատիս, Սոթք — Քարվաճառ  և Աշոցք — Տաշիր ավտոճանապարհը:

Դժվարանցանելի են  Գյումրի-Ամասիա, Գյումրի-Բավրա, Բերդ-Ճամբարակ, Վայք-Սիսիան ավտոճանապարհի Սարավան գուղի հատվածը և Սպիտակի ոլորանները ավտոճանապարհները:

Արարատի մարզում, Արմավիր քաղաքում, Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղում է թույլ ձյուն:

Տիգրանաշենի ոլորաններին և Սարավան գյուղում բուք է:

ՀՀ բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում և Արագած գյուղում, Տիգրանաշենի ոլորաններում առկա է մառախուղ:

Ձյուն է տեղում Սյունիքի մարզում:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս և Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Նշենք, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը միակ ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է ԵՏՄ անդամ երկրների հետ: Հիշեցնենք, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է դարձել 2015 թ. հունվարի 2-ից և «170 միլիոնանոց շուկան» դեռևս հասանելի չէ Հայաստանի համար:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, գետնաբքի և վատ տեսանելիության պատճառով Աշոցքի, Ջերմուկի, Տիգրանաշենի և Սարավանի լեռնանցքների,  Վայք-Սիսիան միջպետական ավտոճանապարհի Զանգեր կոչվող հատվածի, Մեղրիի ավտոճանապարհները դժվարանցանելի են:

Բքի պատճառով փակ են Աշոցքից Տաշիր հանրապետական նշանակության ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Կոտայքի, Սևանի, Արթիկի և Քեթիի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով:

Մասիսում, Արտաշատում, Արարատում, Թալինում, Բաղրամյանում, Արմավիրում, Սևանում, Գավառում, Մարտունիում, Բերդում, Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Կապանում, Մեղրիում  և Լաչինում  տեղում է ձյուն:

Ապարանի և Ախուրյանի տարածաշրջանում քամի է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական  նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ են Ստեփանծմինդա-Լարս, Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհները:

Նախորդ հոդվածը‘Ռոյսը նոր պայմանագիր չի կնքի «Բորուսիա»-ի հետ’
Հաջորդ հոդվածը‘ Երկրաշարժ Վրաստանում’