‘Գերագույն ռադայում առաջարկում են Չեռնոբիլում ստեղծել միջազգային տնտեսական հարթակ’

1068

Գերագույն ռադայի բնապահպանական քաղաքականության և Չեռնոբիլի աղետի հետևանքների վերացման հարցերով հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Տոմենկոն առաջարկել է «կյանքի կոչել» ՉԱԷԿ-ի 30 կիլոմետրանոց օտարման գոտին:

Դրա համար, խորհրդարանական հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ օտարման գոտում անհրաժեշտ է ստեղծել միջազգային տնտեսական հարթակ, հաղորդում է Зеркало недели պարբերականը:

Տոմչենկոն նշել է, որ ինքը հենվում է գիտնականների եզրակացության վրա, ովքեր պնդում են, որ վթարից հետո ընկած ժամանակամիջոցում ճառագայթային աղտոտումը զգալիորեն նվազել է, իսկ որոշ տեղերում ընդհանրապես չկա: Հենց այդ չաղտոտված հատվածներն էլ նա առաջարկում է օգտագործել տնտեսկան կարիքների համար: Փոխանցում է ТАСС-ը:

 

Նախորդ հոդվածը‘ՆԱՏՕ. Դաշինքի զորքերն Ուկրաինա ուղարկելու հարց օրակարգում չկա’
Հաջորդ հոդվածը‘Ջիհադիստները Հալեպում պայթեցրել են սիրիական հետախուզության կենտրոնակայանը’