‘Գերագույն ռադան ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ’

1037

Ուկրաինայի գերագույն ռադան այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ: Այս մասին նիստի ժամանակ հայտարարել է խորհրդարանի ներկայացուցիչ Ալեքսանդր Տուրչինովը: Նախագծին կողմ են քվեարկել 308 գրանցված պատգամավորներից 243-ը:

Օրենսդրական փաթեթի քննարկումների ժամանակ մի շարք պատգամավորներ նշել են, թե նախագիծը ունի լուրջ փոփոխությունների կարիք, իսկ վարչապետ Արսենի Յացենյուկը պատրաստակամություն է հայտնել քննարկելու բորոր առաջարկները:

Նախորդ հոդվածը‘Այս իրավիճակում սահմանադրական փոփոխություններին անդրադառնալը կոպիտ սխալ է’
Հաջորդ հոդվածը‘Պուտին. ՌԴ-ն եւ Եգիպտոսը քննարկում են ազատ առեւտրի գոտի ստեղծելու տարբերակները’