‘Գերագույն Ռադան որոշել է զորանոցներ վերադարձնել ոստիկանությանը և զինծառայողներին’

1003

Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորները փետրվարի 20-ի երեկոյան որոշում են ընդունել հակաահաբեկչական գործողությունների դադարեցման և զինծառայողների, ոստիկանության և հատուկ ծառայությունների աշխատակիցներին զորանոցներ վերադարձնելու մասին: Այս մասին հաղորդում է «РБК-Украина»-ն:

Պատգամավորները նաև արգելել են խոչընդոտել տրանսպորտի տեղաշարժին Ուկրաինայի տարածքով: Հաղորդվում է նաև զենքի կիրառման արգելքի մասին: Ում և ինչ հանգամանքների վրա է տարածվում արգելքը՝ չի հաղորդվում:

Որոշման օգտին քվեարկել են 236 Ռադայի պատգամավորներ:

Նախորդ հոդվածը‘Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է’
Հաջորդ հոդվածը‘ՀԱԿ-ը առաջնահերթություն տվեց «մարտի 1-ի» ժամանակավոր հանձնաժողովին’