‘Գերակա հանրային շահ ճանաչվող տարածքների ցանկն ընդլայնվում է, իսկ վարկերը ավելանում են’

950

Կառավարությունը այսօրվա նիստում որոշել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի իրականացման նպատակով Սյունիքի մարզի որոշ համայնքներում գտնվող ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ: Օտարվող սեփականության փոխհատուցումն իրականացվելու է բանկի տրամադրած վարկային միջոցների հաշվին:

Նախատեսվում է նաեւ իրականացնել Արշակունյաց պողոտան Արտաշատի խճուղուն միացնող և Արգավանդի ճանապարհային հանգույցը Շիրակի փողոցին միացնող քաղաքային մայրուղու շինարարությունը, կառավարությունը նշված տարածքների նկատմամբ կրկին ճանաչել է բացառիկ՝ գերակա հանրային շահ: Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կծանուցվեն սեփականատերերը, կկազմվեն օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունները, և կիրականացվի հետագա իրացումը:

Գործադիրը հաստատել է «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող քանդման ենթակա Զվարթնոց Ա և Բ բազմաբնակարան շենքերի բնակիչների ներկայիս և հատկացվող բնակարանների ցանկը և պայմանները: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժ Սարգսյանի դժբախտություններից ևս մեկը’
Հաջորդ հոդվածը‘Ջհանգիրյան. Չի՛ կարող մասնավոր ԾԻԳ-ը պետական մարմնի ֆունկցիա իրականացնել. Տեսանյութ ‘