Գերդ Մյուլերի ընտանիքը և «Բավարիան» հիացած են ՖԻՖԱ-ի որոշմամբ

423

«Բավարիայի» նախագահ Օլիվեր Կանը մեկնաբանել է ՖԻՖԱ-ի որոշումը՝ Գերդ Մյուլերի անվան մրցանակ հանձնել տարվա լավագույն հարձակվողին:

«Գերդ Մյուլերի ընտանիքը և «Բավարիան» հիացած են ՖԻՖԱ-ի որոշմամբ՝ իրականացնելու այս մրցանակը:

Գերդ Մյուլերը Գերմանիայի պատմության ամենահաջողակ հարձակվողն է և ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուներից մեկը»,- ​​Կանի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Գերդ Մյուլերը Մյունխենի «Բավարիայի» պատմության լավագույն ռմբարկուն է։ Գերմանացի հարձակվողը 599 խաղում խփել է 554 գոլ։ Գերմանական ակումբի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն Ռոբերտ Լևանդովսկին է։

Նախորդ հոդվածըUS open. Խաչանովը պարտվեց կիսաեզրափակիչում
Հաջորդ հոդվածըUS Open. Իգա Շվյոնտեկն ու Օնս Ժաբերը եզրափակիչում են