‘Գերեզմանատնից այրվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 35-ամյա տղամարդ’

1190

Քննչական կոմիտեն հայտնում է, որ երեկ՝ նոյեմբերի 18-ին՝ ժամը 16:45-ին, Երևան քաղաքի «Սիլիկյան» գերեզմանատնից՝  ջերմային այրվածք բոցով, ծայրահեղ ծանր այրվածքային շոկ, ագոնալ վիճակ ախտորոշմամբ , «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» է տեղափոխվել Երևանի 35-ամյա մի բնակիչ։  Վերջինս հիվանդանոցում մահացել է։ Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու տղամարդու մահվան հանգամանքները։

Դեպքի վայրի զննության ժամանակ՝ «Սիլիկյան» գերեզմանատանը, հայտնաբերվել են ածխային գոյացություններ, որոնցից վերցվել են նմուշներ: Հայտնաբերվել է նաև տղամարդու բաճկոն, բջջային հեռախոս, նրա անձնագիրը և զինվորական գրքույկը:  Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախորդ հոդվածը‘Սերժ Թանկյան. Սահմանադրության փոփոխությունը մեկ կուսակցության ձեռքում կկենտրոնացնի իշխանությունը’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոս թռչող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Բուլղարիայում’