‘Գերեզմանատուն՝ թանգարանի հաշվի՞ն’

812

Երևանի քաղաքապետարանը մտադիր է ընդլայնել «Կարմիր Բլուր» գերեզմանատան տարածքը: Հաղորդում է Pastinfo-ն: Այս որոշման նախագիծն ավագանու դատին կհանձնվի արդեն առաջիկա՝ հոկտեմբերի 31-ի նիստի ընթացքում, և որոշման նախագիծն արդեն իսկ ընդգրկված է նիստի օրակարգում:   Նկատենք` տարիներ առաջ հենց «Կարմիր Բլուր» գերեզմանատան տարածքն ապօրինի կերպով ընդլայնելու հաշվին «Կարմիր Բլուր» հնավայրին պատկանող հողատարածություններն անդառնալի կորուստներ կրեցին:   Ավելի ուշ` 2003 թվականին, հենց հնավայրը փրկելու նպատակով «Կարմիր Բլուրը», կառավարության որոշմամբ, ներառվեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի կազմում: Ի դեպ, 2010թ. թանգարանը մշակույթի նախարարության ենթակայությունից հանձնվեց Երևանի քաղաքապետարանին: Եվ ահա 3 տարի անց, քաղաքապետարանը արգելոցի հետ առնչվող նոր որոշում է նախապատրաստում: Սպասվող որոշման վերաբերյալ կայքը փորձել է զրուցել թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանի տեսակետը: Նա, սակայն, այդ մասին առաջինը լսեց հենց կայքից: Գագիկ Գյուրջյանն ասաց, որ նախագիծն իրենց հետ համաձայնեցված չէ:  

Նախորդ հոդվածը‘Հոկտեմբերի 28-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 405.75 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘«Սուպերկլասիկո». Ինչպես Տատայի ռեֆորմները հաղթեցին Անչելոտիի հեղափոխությանը’