‘Գերեվարված ադրբեջանցի դիվերսանտը բազմիցս եղել է Քարվաճառում’

1100

Գերեվարված ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ահմեդովի հարազատների խոսքով, նա բազմիցս այցելել է  Քարվաճառում գտնվող հարազատների գերեզմանները:

Ինչպես հայտնում է Взгляд.az-ը, առաջին անգամ Դիլհամ Ահմեդովն այցելել է մոր գերեզման 1998 թվականին: Ադրբեջանական մամուլում նույնպես ներկայացված է այցի ապացույցը`լուսանկարի տեսքով:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում մեծացել է լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին և Արցվախի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Անցած շաբաթ հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը Քարավաճառի ուղղությամբ: Հայկական զինված ուժերի օպերատիվ գործողությունների հետևանքով ադրբեջանական կողմից կան գերի ընկածներ և զոհվածներ: ԼՂՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի և Դիլհամ արդաշխան օղլի Ահմեդովի նկատմամբ` պետական սահմանն ապօրինի հատելու հետ կապված:

 

Նախորդ հոդվածը‘Սեյրան Օհանյան. Քարվաճառ մուտք գործելու բոլոր ուղիները կհայտնաբերվեն ու կականապատվեն’
Հաջորդ հոդվածը‘Վստահության կորուստ’