‘Գերմանական Patriot զենիթահրթիռային համալիրների բաղադրիչներն ուղարկվել են Թուրքիա’

862

Գերմանական Patriot զենիթահրթիռային համալիրների բաղադրամասերով բեռնված նավն այսօր առավոտյան դուրս է եկել Թրավեմյունդեի նավահանգստից և ուղղություն վերցրել դեպի Թուրքիա, РИА Новости-ին հայտնել է Լյուֆթվաֆֆեի ներկայացուցիչը: Երեքշաբթի հոլանդական Էյնդհովենից թուրքական Ադանա նահանգի «Ինջիրլիք» ռազմակայան են ուղևորվել նաև հոլանդացի և գերմանացի մի քանի տասնյակ զինվորականներ, որպեսզի սկսեն համալիրների տեղակայման աշխատանքները:

Հիշեցնենք, որ նոյեմբերին Անկարան դիմել էր ՆԱՏՕ-ին՝ խնդրելով իրեն տրամադրել Patriot ԶՀՀ-եր՝ Սիրիայի կողմից հնարավոր օդային հարձակումից պաշտպանվելու նպատակով: ՆԱՏՕ-ի խորհուրդը դեկտեմբերի 4-ին որոշում էր կայացրել հրթիռներ տեղադրելու վերաբերյալ: Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությամբ՝ ընդհանուր առմամբ թուրքական սահմանին տեղակայվելու են զենիթահրթիռային վեց մարտկոցներ՝ երկուական՝ ԱՄՆ-ից, Գերմանիայից և Նիդեռլանդներից:

Գերմանական Patriot-ի երկու գումարտակները կտեղակայվեն քաղաքացիական պատերազմով բռնկված Սիրիայի սահմանից հարյուր կիլոմետր հեռավորության վրա: ԶՀՀ-երն սպասարկելու համար Թուրքիա կմեկնեն բունդեսվերի 350 զինծառայողներ: Նրանց մեծ մասը Թուրքիա կժամանի արդեն հաջորդ շաբաթ: Գերմանական խորհրդարանի կողմից թույլատրված առաքելութայն մանդատը նախատեսված է մինչև 2014 թ. հունվարի 31-ը:

Նախորդ հոդվածը‘8 միլիոնանոց «գրոհի» գաղտնիքը ըստ Ստյոպա Սաֆարյանի’
Հաջորդ հոդվածը‘Ալեքս Ֆերգյուսոնը կարող է պատժել «Չելսիին»’