‘Գերմանացի դեսանտայինները Իրաքում քրդերին կուսուցանեն՝ ինչպես օգտագործել գերմանական զենքերը’

1121

Բունդեսվերը Հյուսիսային Իրաք կուղարկի 40 դեսանտայինների, որոնք իրաքցի քրդերին կուսուցանեն ՝ ինչպես օգտագործել Գերմանիայից ստացված զենքը: Այդ մասին տեղեկացնում է գերմանական Bild թերթը:

Թերթը նշում է, սական, որ առայժմ դեսանտայինների մեկնման ստույգ օրը հայտնի չէ:

Սեպտեմբերի 5-ին Հյուսիսային Իրաքի քրդերը Գերմանիայից ստացել են զենքի առաջին խմբաքանակը:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը սեպտեմբերի 4-ին որոշում է կայացրել ԻՊ խմբավորման գրոհայինների դեմ արդյունավետ պայքար մղելու նպատակով քրդերին տրամադրել «Միլան» տեսակի հակատանկային հրթիռային շարժական 30 համալիր և դրա 500 ական, G3 և G36 տեսակի ութ հազարական ավտոմատ հրազեն, 40 գնդացիր և ձեռքի նռնակներ: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Աղիքային հիվանդության համաճարակ չի արձանագրվել’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Աշոտյանը աշխատանքային այցով ճամփորդում է’