‘Գերմանացի Մարտին Շուլցը կրկին կգլխավորի Եվրախորհրդարանը’

1001

Եվրախորհրդարանի սոցիալիստների խմբակցության առաջնորդ, գերմանացի Մարտին Շուլցը դարձել է Եվրախորհրդարանի նոր նախագահը: Ստրասբուրգում ԵԽ առաջին նստաշրջանում նրա թեկնածությունը պաշտպանել է պատգամավորների մեծամասնությունը:

Քվեարկությունը ձևական բնույթ է կրել, քանի որ ավելի վաղ Եվրախորհրդարանի խոշոր խմբակցությունները՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, սոցիալիստներն ու ազատականները, պայմանավորվել էին խորհրդարանական կոալիցիա ձևավորել: ԵԺԿ-ն և լիբերալները իրենց թեկանծությունները չեն առաջադրել նախագահի պաշտոնի համար: Վերը թվարկված երեք քաղաքական խմբերն ունեն ձայների բացարձակ մեծամասնություն՝ 751-ից՝ 412-ը:

Շուլցը Եվրախորհրդարանը կգլխավորի առաջիկա 2,5 տարին: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ԱԱԾ պետք է լրջորեն ուսումնասիրի Յունիբանկի կողմից կատարվող ֆինանսական հոսքերով. Մանվել Տեր-Առաքելյան ‘
Հաջորդ հոդվածը‘Հզոր Արգենտինան ընդդեմ փոքր Շվեյցարիայի’