‘Գերմանացի մուսուլմանները՝ ընդդեմ ծայրահեղականության’

967

Գերմանիայի մուսուլմաններն ուրբաթ օրը նախատեսում են անցկացնել համազգային բողոքի ակցիա, որին, ինչպես սպասվում է, կմիանան Բեռլինի, Մյունխենի, Քյոլնի, Համբուրգի և այլ քաղաքների ավելի քան երկու հազար մզկիթներ: Այդ կերպ Գերմանիայի մուսուլմանների Կենտրոնական խորհուրդը մտադիր է հանդես գալ ընդդեմ կրոնի էության աղճատման, ինչն արտասահմանում իսլամական ծայրահեղականության աճի համապատկերին ավելի ու ավելի հաճախ է դրսևորվում հանրային քննարկումներում:

Ավելի վաղ իսլամական ծայրահեղականներին հակազդելու մասին հայտարարել է Սահմանադրության պահպանման դաշնային գերատեսչությունը: Այդ հատուկ ծառայության տվյալներով՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմակերպության մոտավորապես 400 կողմանկիցներ մեկնել են կռվելու Սիրիայում և Իրաքում: Նրանց մեկ երրորդը վերադարձել է Գերմանիա, ինչն իրենից սպառնալիք է ներկայացնում հանրային անվտանգությանը:

Այս ամսվա սկզբին Գերմանիայում մեծ արձագանք առաջացրեց Վուպերտալում, այսպես կոչված՝ «շարիաթի ոստիկանության» ի հայտ գալը: Իսլամական արմատականները քաղաքը հայտարարել էին շարիաթի օրենքներին ենթակա գոտի և այնտեղ սկսել հետևել մուսուլմանների կրոնական կյանքին:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Բաշկիրիայի ղեկավարը հայտարարել է, որ «Բաշնեֆտի» աշխատանքում խնդիր չկա’
Հաջորդ հոդվածը‘CNN. Էբոլայով հիվանդներն առողջացածներից արյուն են գնում սև շուկայում’