‘Գերմանացի մրցավարները դժգոհում են Գվարդիոլայի պահվածքից’

1051

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան քննադատության է արժանացել Գերմանական մրցավարական ասոցիացիայի նախագահ Հերբերտ Ֆանդելի կողմից: Նա դժգոհել է իսպանացու վարքից, ով«Շալկե-04»-ի դեմ խաղում Արյեն Ռոբենի  խփած գոլից հետո (1:1) գրկել է չորրորդ մրցավարին:

«Գվարդիոլան անհապաղ պետք է փոխի իր վարքագիծը: Հարգելով նրա զգացմունքները՝ պետք է նշեմ, որ նա անցավ սահմանները: Մարզիչն, ով լքում է տեխնիկական գոտին եւ վազում է գրեթե անկյունային դրոշակի մոտ, որպեսզի խոսի մրցավարի հետ, պետք է պատժվի»,- Ֆանդելի խոսքերն է մեջբերում գերմանական Bild պարբերականը: 

Նախորդ հոդվածը‘Վարդան Հարությունյան. Իշխանությունները փորձում են երկրում վախի մթնոլորտ ստեղծել’
Հաջորդ հոդվածը‘Միքայել Դանիելյան. Մարտի 1-ի հարցով ՄԱԿ-ի գործելաոճը անբարոյական է’