Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը պաշտպանել է Ուկրաինայի մուտքը ԵՄ՝ առանց զիջումների

355

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը հանդես է եկել Ուկրաինայի՝ ԵՄ մտնելու օգտին, բայց նշել է, որ երկրի մուտքը Միությունչի կարող տեղի ունենալ հեշտացված ընթացակարգով։

«Բավարար չէ հայտարարել՝ այո, դուք մտնում եք Եվրոպա։ Պետք է ասել՝ դուք մտնում եք Եվրամիություն։ Հիմա մենք, որպես ԵՄ, պետք է հստակ հասկացնենք Ուկրաինային, որ մենք միության մուտքը չենք փակի նրա քթի առաջ»,-ասել է նախարարը WDR հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում։

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ խոսքը զիջումների մասին չէ։ «Մենք ոչ մի զիջում անել չենք կարող»,- հավելել է Բերբոկը։

Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան ավելի վաղ հայտարարել է, որ Կիևը չի հաշտվի ԵՄ ընդունվելու կարգավիճակ տալը մերժելու մտքի հետ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԼեհաստանը 120 կմ պատ է կառուցել Բելառուսի հետ սահմանին
Հաջորդ հոդվածըՍիրիայի հյուսիս. Թուրքիայի նոր գործողությունը թույլ կտա վերահսկողություն հաստատել 600 կմ սահմանի վրա