Գերմանիայի հավաքականի հակառեկորդը

214

Գերմանիայի հավաքականն աշխարհի առաջնություններում առաջին անգամ ոչ մի հաղթանակ չտարավ առաջին երկու հանդիպումներում, հաղորդում է Opta-ն։

Հանս-Դիտեր Ֆլիկի գլպավորած թիմը մեկնարկային խաղում 1:2 հաշվով պարտվել է Ճապոնիային, երկրորդ տուրում 1:1 հաշվով ոչ ոքի է խաղացել Իսպանիայի հետ։

E խմբում Գերմանիան 1 միավորով վերջինն է։ Առաջատարը Իսպանիան է՝ 4 միավոր։ Ճապոնիան ու Կոստա Ռիկան ունեն 3-ական միավոր։

Վերջին տուրում դեկտեմբերի 1-ին Գերմանիան կմրցի Կոստ Ռիկայի թիմի հետ։

Նախորդ հոդվածըԱԱ-2022. Օրվա հանդիպումները
Հաջորդ հոդվածըՍունակը չի բացառում 2023-ին Ուկրաինային հատկացվող ռազմական օգնության ծավալի մեծացումը