Հետախուզությունը հաղորդել է «ռուսաստանցի նեոնացիստների» մասին

362

«Վլադիմիր Պուտինն իր ագրեսիվ պատերազմը արդարացնում է Ուկրաինայի «ապազգայնացմամբ»։ Գերմանիայի BND դաշնային հետախուզական ծառայության ներքին փաստաթուղթը վկայում է, որ Մոսկվայի զորքերին աջակցում են աջ ծայրահեղական խմբավորումներ»,- գրել է գերմանական Der Spiegel շաբաթաթերթը՝ հղում անելով BND-ի գաղտնի զեկույցին։

BND-ի տվյալներով՝ Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցում է աջ ծայրահեղական առնվազն երկու խմբավորում։ Դրանցից մեկը գերմանացիներն անվանում են «Ռուսական կայսերական լիգա», թեև նշում են, որ խոսքը  «Ռուսական կայսերական շարժման» ռազմականացված ստորաբաժանման՝ «Ռուսական կայսերական լեգեոնի» մասին է։ Երկրորդը «Ռուսիչ» խմբավորումն է։

Ուկրաինայում կռվող գրոհայինների թիվը զեկույցում չի նշվում։ Երկու խմբավորումներն էլ Դոնբասում Ռուսաստանի կողմից կռվել են 2014 և 2015 թվականներին։

Այդ խմբավորումների հետ համագործակցությունը Կրեմլի հայտարարությունները Ուկրաինան «ապազգայնացնելու» վերաբերյալ անհեթեթության են հասցնում, եզրակացրել է Spiegel-ը։

Զեկույցում ասվում է, որ Ուկրաինա ներխուժման օրը՝ փետրվարի 24-ին, «Ռուսական կայսերական լեգեոնի» ղեկավար Դենիս Գարիևը Telegram-ում գրել է․ «Մենք, անշուշտ, հանդես ենք գալիս Ուկրաինա անունով անջատական կազմավորումը ոչնչացնելու օգտին»։ BBC-ին այդ գրառումը գտել է տելեգրամ ալիքում, որը փետրվարի 27-ին վերանվանվել է «ПАРТИZАН», դրա տակ ստորագրված է՝ «Պարտիզան» մարտավարական և կրակային պատրաստության կենտրոնի ղեկավար՝ Գարիև Դենիս»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄինսկում գործ են հարուցել NEXTA-ի ներկայացուցիչների դեմ
Հաջորդ հոդվածը«Կապիկի ծաղիկ» է հայտնաբերվել արդեն 14 երկրներում