Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի առաջնորդները ժամանել են Ուկրաինա

386

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը ժամանել են Ուկրաինա, հաղորդում են իտալական ԶԼՄ-ները։

RaiNews24 հեռուստաալիքը ցուցադրել է երեք առաջնորդների լուսանկարը գնացքում, սեղանի շուրջ։ Լուսանկարը հրապարակել է նաև La Repubblica-ն՝ այն անվանելով «պատմական»։

Քաղաքական գործիչները, ենթադրաբար, Կիև են ժամանել Վարշավայից։ Անվտանգության նկատառումներով՝ այդ ուղևորության վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկատվություն չի եղել։

Մակրոնը վերջին օրերին այցելել է Ուկրաինայի հարևան երկրներ՝ Ռումինիա և Մոլդովա։

Եվրոպացի առաջնորդները հանդիպելու են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ռուսաստանյան ներխուժումից ի վեր՝ սա եվրոպացի առաջնորդների առաջին այցն է Ուկրաինա։ Դրանից առաջ այնտեղ արդեն եղել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀայաստանի 30 տարվա լավագույն գոլը(տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՊեսկով․ Ռուսաստանը և ԱՄՆ-ը դիմակայության շատ թեժ կետում են