‘Գերմանիայի և Գանայի հավաքականների հանդիպումն ավարտվեց մարտական ոչ ոքի-ով (տեսանյութ)’

987

 

Այս հանդիպումը ևս դարձավ Աշխարհի առաջնության հետաքրքրական հանդիպումներից մեկը: Անհավանական  էր թվում, որ Պորտուգալիային ջախջախած  Գերմանիան չի կարողանա հաղթել աֆրիկյան այս  թիմին: Այնուհանդերձ, խաղը դիտարժան էր ու անցավ լարված պայքարում:

Առաջին խաղակեսում գոլ չգրանցվեց: Երկրորդում՝ Թոմաս Մյուլերի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Մարիո Գյոտցեն: Այս գոլից հետո Գանայի ընտրանին երկու գոլ խփեց և հաշիվը մեծացնելու հնարավորություն ուներ: Սակայն  փոխարինման դուրս եկած Միրոսլավ Կլոզեն հավասարեցրեց հաշիվը՝ աշխարհի առաջնություններում խփելով իր 15-րդ գոլը և այդ ցուցնիշով հավասարվելով բրազիլացի Ռոնալդոյին:

Այս ոչ-ոքիի հետո Գերմանիայի հավաքականը վաստակեց 4, իսկ Գանայի ընտրանին՝ 1 միավոր:

1-0՝ Մարիո Գյոտցե 51՛, 1-1՝ Անդրե Այու 54՛, 1-2՝ Ասամոա Գյան 63՛, 2-2՝ Միրոսլավ Կլոզե 71՛

 

ԳԵՐՄԱՆԻԱ. 1.Մանուել Նոյեր, 4.Բենեդիկտ Հովեդես, 5.Մատս Հումմելս, 16.Ֆիլիպ Լամ, 17.Պեր Մերտեսակեր, 20.Ջերոմ Բոատենգ (21.Շկոդրան Մուստաֆի, 46), 6.Սամի Խեդիրա (7.Բաստյան Շվայնշտայգեր, 69), 8.Մեսութ Յեզիլ, 13.Թոմաս Մյուլեր, 18.Տոնի Կրոոս, 19.Մարիո Գյոտցե (11.Միրոսլավ Կլոզե, 69)

ԳԱՆԱ. 16.Ֆատաու Դաուդա, 19.Ջոնաթան Մենսա, 21.Ջոն Բոյե, 23.Հարիսոն Աֆուլ, 9.Քեվին-Պրինս Բոատենգ (13.Ջորդան Այու, 53), 11.Սալի Մունտարի, 17.Մոհամեդ Ռաբիու (8.Էմանուել Ագյեմանգ-Բադու, 78), 20.Կվադվո Ասամոա, 3.Ասամոա Գյան, 7.Քրիստիան Ատսու (22.Վակասո Մուբարակ, 72), 10.Անդրե Այու

 

Զգուշացում՝ Սալի Մունտարի 90՛ (Գ)
Մրցավար՝ Սանդրո Ռիչի (Բրազիլիա)

 

58

ԳՆԴԱԿԻ %

42

11 (6)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

20 (10)

11

ՏՈՒԳԱՆՔ

17

7

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

3

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

5

Նախորդ հոդվածը‘«Մեր երեխային ծեծել են, հետո սպանել, ու հետո ՊՆ-ն հեքիաթներ է պատմում». ԳԱԼԱ’
Հաջորդ հոդվածը‘Բոսնիա և Հերցեգովինան դուրս մնաց հետագա պայքարից (տեսանյութ) ‘