‘Գերմանիայում բախվել են մարդատար գնացքներ, կան զոհեր’

1387

Համացանցում տեսագրություն է տեղադրվել գերմանական Բավարիայում երկու մարդատար գնացքների բախման վայրից:

Տեղի ոստիկանությունը հաղորդել է 8 զոհի մասին, փոխանցում է Reuters-ը: Իրավապահ մարմինների տվյալներով՝  տուժել է ավելի քան հարյուր մարդ, նրանցից 50-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Փրկարարական աշխատանքները դժվարանում են այն պատճառով, որ վթարը տեղի է ունեցել անտառային վայրում, որտեղ գրեթե ճանապարհ չկա, ավտոմեքենաները չեն կարողանում հասնել, ուղղաթիռներն էլ վայրէջքի հնարավորությունից են զրկված:

Գերմանիայում «Коммерсантъ FM»-ի թղթակցի խոսքով՝ «առջևի վագոններից բան չի մնացել»:

Սա բավարական երկաթուղում վերջին ամիսների ընթացքում առաջին վթարը չէ: Այսպես, 2015 թ. նոյեմբերի 5-ին գնացքի շարժակազմը բախվել էր բեռնատար մեքենայի, ինչի արդյունքում զոհվել էր երկու մարդ, վիրավորվել 21 հոգի: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Եվրոպայում հետախուզվում է դոկտոր Լեկտերի երկրպագուն’
Հաջորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Գերտրուդ Շոլց-Կլինկը՝ «հարսնացուներ բուծողը»’