‘Գերմանիայում կստեղծվի հատուկ ծառայությունների իրազեկիչների միասնական ռեեստր’

805

Գերմանական հատուկ ծառայությունները կստեղծեն իրենց իրազեկիչների միասնական ռեեստր, հաղորդում է Zeit-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին: Այդպիսով, Սահմանադրության պաշտպանության ծառայության աշխատակիցները կարող են իմանալ, թե իրենք ինչ իրազեկիչներ ունեն ԳՖՀ-ի սահմանադրական կարգին սպառնալիք ներկայացնող  նեոնացիստների, իսլամիստների, ձախ-արմատականների կամ այլ խմբավորումների շրջանակներում: Ընդ որում՝ ռեեստրում կլինեն միայն այն անունները, որոնցով իրազեկիչները հանդես են գալիս հատուկ ծառայությունների առաջադրանքը կատարելիս:

Պաշտոնապես համաձայնագիրը կկնքվի դեկտեմբերին, դաշնային երկրամասերի ներքին գործոց նախարարների հանդիպման ընթացքում: Այդ քայլը  հատուկ ծառայությունների բարեփախումների մի մասն է, որն սկսել է իրականացնել ԳՖՀ-ի ՆԳՆ նախարար Հանս-Պետեր Ֆրիդրիխն այն բանից հետո, երբ 2011 թ. նոյեմբերին նրան հաջողվեց բացահայտել NSU ահաբեկչական խմբավորումը: Նեոնացիստական NSU խմբավորումը Գերմանիայում սկսել էր գործել 1998 թ. և այս ամբողջ ընթացքում կատարել էր  տասը սպանություն, մի քանի ահաբեկչական գործողություններ և բանկերի կողոպուտներ, իսկ հատուկ ծառայությունները բազմիցս բաց էին թողել խմբավորումը բացահայտելու հնարավորությունը, ընդ որում՝ հաճախ հենց իրազեկիչների մեղքով:

Նախորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. Եթե ՀՀԿ-ն չգա արտահերթ նիստին, իրեն խայտառակ կանի’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Վենգեր. Իբրահիմովիչը կունգ-ֆուի վարպետ է’