‘Գերմանիայում հայտնել են ԵԱՀԿ՝ Դոնբասում աշխատանքի քայլերի համաձայնեցման մասին’

972

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի առաջնորդ Պետր Պորոշենկոն եւ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը համաձայնեցրել են այն քայլերը, որոնք ԵԱՀԿ դիտորդներին թույլ կտան  Ուկրաինայի արեւելքում իրավիճակի մոնիտորինգ անցկացնել: Այդ մասին հայտարարել է գերմանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, փոխանցում է Reuters-ը:
Պայմանավորվածությունների մանրամասները չեն նշվում:

«Գերմանիայի կանցլերն ու Ուկրաինայի նախագահը կոչ են արել Ռուսաստանի նախագահին՝ «օգտագործել իր ազդեցությունը անջատողականների նկատմամբ»՝ խթանելու  պահպանել կրակի դադարեցման ռեժիմը: Բացի այդ, ծանր ռազմատեխնիկայի դուրսբերումը պետք է սկսվի երեքշաբթի, ինչպես որ կողմերը պայմանավորվել են Մինսկում»,-  ընդգծել է Զայբերտը:

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ Աջափնյակի կառույցից բերման է ենթարկվել շուրջ 20 մարդ’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսը ՄԱԿ Անվտանգություն խորհրդին կոչ է արել հավանություն տալ միջազգային միջամտությանը Լիբիա ‘