‘Գերմանիայում նշում են Բեռլինի պատը քանդելու 23-ամյակը’

4046

Այսօր Գերմանիայում տեղի կունենան մի շարք միջոցառումներ՝ նվիրված Բեռլինյան պատը քանդելու 23-րդ տարեդարձին: Բեռլինի պատը գրեթե երեք տասնամյակ բաժանում էր ԳԴՀ-ն և Արևմտյան Բեռլինը և սառը պատերազմի խորհրդանիշերից մեկն էր: Հիմնական միջոցառումները, մասնավորապես՝ նվիրված  պատն անցնելու փորձերի ժամանակ զոհվածների հիշատակին, կանցկացվեն մայրաքաղաքում:

Նախապես  ծրագրվել էր այդ օրը ազգային տոն սահմանել՝ Գերմանիայի միավորման օր, սակայն հետո որոշվեց հրաժարվել այդ գաղափարից: Բանն այն է, որ նոյեմբերի 9-ը կապվում է Գերմանիայի պատմության ամենամռայլ  շրջանի՝ հանրահայտ «Գարեջրային խռովության» հետ (երբ Ադոլֆ Հիտլերի և գեներալ Էրիխ Լյուդենդորֆի նախաձեռնությամբ պետական հեղաշրջման փորձ կատարվեց), իսկ 1938 թ. նոյեմբերի 10-ի գիշերը, որը հետագայում ստացավ «Ճենապակե գիշեր» անունը, Գերմանիայի տասնյակ քաղաքներում տեղի ունեցան հրեաների կոտորածներ: Ի վերջո, Գերմանիայի միավորման օր ընտրվեց հոկտեմբերի 3-ը, իսկ նոյեմբերի 9-ին գերմանացիները նշում են Բեռլինի պատի վերացումը:

Բեռլինյան պատը կառուցվել էր 1961 թ. ԳԴՀ-ի ղեկավար Վալտեր Ուլբրիխտի նախաձեռնությամբ: Երբեմնի միացյալ քաղաքը երկու մասի բաժանող առաջին փշալարերը հայտնվել էին օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը, սակայն բետոնե պատերի շինարարությունն սկսվել էր օգոստոսի 18-ից:

Բեռլինյան պատի գոյության 28 տարիների ընթացքում Արևմտյան Բեռլին անցնելու փորձ կատարելիս զոհվել է առնվազն 136 հոգի:

Նախորդ հոդվածը‘ՌԴ գլխավոր շտաբում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Քննիչները մեղադրվում են կաշառք պահանջելու մեջ’