‘Գերմանիայում վախճանվել է օպերայի հանրահայտ երգչուհի Ելենա Օբրազցովան ‘

1004

Կյանքի 76-րդ տարում Գերմանիայում վախճանվել է օպերային հայտնի երգչուհի Ելենա Օբրազցովան: Այդ մասին BBC-ին հայտնել է երգչուհու հիմնադրամի քարտուղարը: Վերջինիս խոսքով՝ մահը վրա է հասել սրտի կանգի պատճառով:

Նոյեմբերին բժիշկները Օբրազցովային խորհուրդ էին տվել կլիմայի պատճառով ձմեռն անցկացնել Գերմանիայում: Նախատեսվում էր, որ երգչուհին այդ երկրում կմնա մինչև փետրվար:

Առողջական նկատառումներով Օբրազցովան հետաձգել էր դեկտեմբերի 11-ին Կրեմլի դահլիճում կայանալիք համերգը՝ հույս հայտնելով, որ շուտով կրկին բեմ կբարձրանա: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի ՆԳ նախարար. Ինտերպոլը հետախուզում է հայտարարել Յանուկովիչի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ ԱԳՆ մեկնաբանությունը Գյումրիի սպանության առնչությամբ’