‘Գերմանիայում ֆիլմաշար են նկարահանելու Հիտլերի մասին ‘

1019

Գերմանիայում ութ մասից բաղկացած ֆիլմ է նկարահանվելու Հիտլերի մասին, այս մասին Կաննի MIPCOM հեռուստատեսային ամենամյա ցուցահանդեսում հայտարարել են ֆիլմի պրոդյուսերներ Նիկո Հոֆմանը և Յան Մոյթոն: Ֆիլմի գործողություններն սկսվելու են 1914 թ., երբ Հիտլերը զինվոր էր Առաջին համաշխարհային պատերազմում, և ավարտվելու են 1945 թ. նրա մահով: Ֆիլմաշարի հեղինակները մտադիր են ցույց տալ նացիստական առաջնորդի կենսագրության առանցքային դրվագները, որոնք նպաստել են նրա հայացքների արմատականացմանը և, ի վերջո, հանգեցրել են Հոլոքոսի գաղափարին: Ֆիլմի հիմքում ընկած է բրիտանացի պատմաբան Թոմաս Վեբերի «Հիտլերի առաջին պատերազմը» կենսագրական վեպը: Ըստ Վեբերի՝ մինչ օրս Երրոդ ռայխի ակունքների, պատերազմի և հրեաների ցեղասպանության  բացատրության փնտրտուքում Հիտլերը ներկայացվել է որպես չափազանց միակողմանի չարագործ, սակայն ինքը մտադիր է փոխել այդ տեսակետը: Նա առաջարկում է «լրջորեն դիտարկել Հիտլերի անձի զարգացումը, նրա տաղանդն ու թուլությունները, նրա սառը դաժանությունն ու հմայքը», միայն այդ դեպքում, ըստ պատմաբանի, կարելի է հասկանալ այդ անձի առեղծվածը և գերմանացիների վրա ունեցած ազդեցությունը:

Այս նախագիծը, որի բյուջեն 15,3 միլիոն եվրո է, նախատեսված է երկու տարվա համար, հայտնում է Spiegel-ը: Պրոդյուսերներն ուզում են ֆիլմաշարը ցուցադրել ավելի շուտ, քան էկրան դուրս կգան ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում նկարահանվող նույնպիսի կինոնկարները: Թե ով է խաղալու Հիտլերի դերը՝ առայժմ հայտնի չէ:

Նախորդ հոդվածը‘Վարդան Օսկանյան. Ընտրելու ենք ոչ թե անձի, այլ Հայաստանի ապագան’
Հաջորդ հոդվածը‘Շան հավատարմություն (տեսանյութ)’