‘Գերմանիայում 6,5 հազար երեխաներ վարակվել են աղիքաստամոքսային ինֆեկցիայով’

880

Գերմանիայում առնվազն 6,5 հազար երեխաներ և անչափահասներ  վարակվել են աղիքաստամոքսային  ինֆեկցիայով:

Վարակվածների մեծ մասն արևելյան երկրամասերի դպրոցականներ են: Առանձին  դեպքերում հիվանդացել են նաև ուսուցիչները: Հիվանդության ախտանիշերն են՝ սրտխառնուք և փորլուծություն:  Բոլոր ախտահարվածներն օգտագործել են միևնույն մատակարարի՝ Sodexo ֆիրմայի արտադրած սնունդը: Sodexo ֆիրմայի աշխատակիցները հերքում են անորակ արտադրանքի վերաբերյալ մեղադրանքները՝ վկայակոչելով ստուգումների արդյունքները: Հիվանդության դեպքերն ի հայտ են եկել անցյալ երեքշաբթիից: Այժմ մասնագետներն զբաղված են վարակի աղբյուրի որոնման աշխատանքներով:

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանը հանդիպել է Լավրովի, Ալի Աքբար Սալեհիի հետ’
Հաջորդ հոդվածը‘Աշխատանքից հեռացված հանցագործի զոհերի թիվը հասել է հինգի’