‘Գերմանիան առաջին անգամ պարգևատրել է Բեռլինյան պատի տակ գաղտնի անցուղիներ կառուցողներին ‘

1099

Գերմանիայում պետական պարգևներ են շնորհվել Բեռլինյան պատի կառուցումից հետո ԳԴՀ բնակիչներին բռնապետական ռեժիմից փրկվելու հարցում օգնած 15 մարդկանց:

Փախուստի միջոցները բազմազան էին, բայց ամենից հաճախ մարդիկ ստորգետնյա անցուղիներ էին փորում Բեռլինյան պատի տակ, այնուհետև կազմակերպում մտերիմների փախուստը, գրում է պարգևատրման արարողությունը լուսաբանած die Welt գերմանական պարբերականը:

«Արժանիքների համար» շքանշանով պարգևատրվածներից մեկը հեծանվասպորտի չեմպիոն Հարի Զայդելն է, ով 18 մետրանոց ստրոգետնյա թունելի միջոցով կոմունիստական Գերմանիայից անցել է Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն, այնուհետև նույն ճանապարհով բռնապետական ռեժիմից փրկել ընտանիքի անդամներին և մտերիմներին: Կոմունիստական գործակալները բազմիցս հետապնդել են նրան և փորձել հաշվեհարդար տեսնել, սակայն Զայդելը կանգ չի առել՝ շարունակելով փորել բազմաթիվ մարդկանց կյանքը փրկած անցուղին:

Տարբեր գնահատականներով՝ ԳԴՀ-ի ձևավորումից հետո գրեթե երեք միլիոն մարդ, չկարողանալով տանել կոմունիստական բռնապետության լուծը, բռնել է փախուստի ճանապարհը: Իսկ 1961թ. հետո արտագաղթը զանգվածային բնույթ է ստացել, ինչը ԳԴՀ փլուզման առաջին ահազանգերից էր:

 

Նախորդ հոդվածը‘Էդմոն Մարուքյան. Վերադարձրե՛ք տեղափոխված հուշարձանները’
Հաջորդ հոդվածը‘Գոռ Ղլեչյան. «Զոն նայողների» առկայությունը չի վնասում ՔԿՀ ներքին կանոնակարգին’