‘Գերմանիան դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ) ‘

983

Այս հանդիպման միակ և հաղթական գոլի հեղինակը դարձավ Մատս Հյումելսը, որը հակառակորդի դարպասը խոցեց  խաղի 13-րդ րոպեին: Դրանից հետո Ֆրանսիայի հավաքականը փորձեց սուր գրոհներով փրկել իրավիճակը, սակայն ստեղծված բոլոր իրական գոլային պահերը ապարդյուն անցան:

Այսպիսով Գերմանիան դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ նրա հակառակորդը կլինի Բրազիլիա-Կոլումբիա հանդիպման հաղթողը: Նշենք նաև, որ Գերմանիայի հավաքականը  ռեկորդ է սահմանել՝ դառնալով աշխարհի միակ հավաքականը, ով 4 անգամ անընդմեջ դուրս է եկել աշխարհի առաջնությունների կիսաեզրափակիչ:

 

0-1՝ Մատս Հումմելս 13՛
ՖՐԱՆՍԻԱ. 1.Ուգո Լլորիս, 2.Մատյե Դեբյուշի, 3.Պատրիս Էվրա, 4.Ռաֆայել Վարան, 5.Մամադու Սախո (21.Լորան Կոսյելնի, 71), 6.Յոհան Կաբայ (20.Լոիկ Ռեմի, 73), 8.Մաթյե Վալբուենա (9.Օլիվյե Ժիրու, 84), 14.Բլեզ Մատուիդի, 19.Պոլ Պոգբա, 10.Քարիմ Բենզեմա, 11.Անտուան Գրիցման
ԳԵՐՄԱՆԻԱ. 1.Մանուել Նոյեր, 4.Բենեդիկտ Հովեդես, 5.Մատս Հումմելս, 16.Ֆիլիպ Լամ, 20.Ջերոմ Բոատենգ, 6.Սամի Խեդիրա, 7.Բաստյան Շվայնշտայգեր, 8.Մեսութ Յեզիլ (19.Մարիո Գյոտցե, 83), 13.Թոմաս Մյուլեր, 18.Տոնի Կրոոս (23.Կրիստոֆ Կրամեր, 90), 11.Միրոսլավ Կլոզե (9.Անդրե Շյուրլե, 69)
Զգուշացում՝ Սամի Խեդիրա 54՛ (Գ), Բաստյան Շվայնշտայգեր 80՛ (Գ)
Մրցավար՝ Նեստոր Պիտանա (Արգենտինա)
49 ԳՆԴԱԿԻ % 51
12 (8) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 8 (6)
14 ՏՈՒԳԱՆՔ 17
5 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 3
3 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 0

Նախորդ հոդվածը‘Բրազիլիա-Կոլումբիա. Կկոտրի արդյոք Բրազիլիան այս ամուր ընկույզը’
Հաջորդ հոդվածը‘Հոսանքը թանկացրել են ուսումնադաստիարակչական նկատառումներով. «ՉԻ»’