‘Գերմանիան հերքում է Սիրիայում քիմիական զենքի ստեղծմանն իր մասնակցությունը’

701

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, թե քիմիական այն նյութերը, որոնք 2002-2006 թթ. ընթացքում Գերմանիայից արտահանվել են Սիրիա, օգտագործվել են խաղաղ նպատակներով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ   գրեթե 137 տոննա քաշով քիմիական երկու նյութեր, որոնք կարող էին օգտագործվել թունավոր զարինի պատրաստման համար, Գերմանիայից Սիրիա են ուղարկվել հենց այդ ժամանակաշրջանում: Սակայն Մերկելն ասել է, որ իր տվյալներով՝ դրանք օգտագործվել են բացառապես խաղաղ նպատակներով: Կանցլերը հավելել է, որ իշխանությունները դեռ պարզում են, թե ինչպես են օգտագործվել այն քիմիական նյութերը, որոնք ուղարկվել են 2006 թվականից ընդհուպ մինչև 2011 թ. մայիս ամիսը, երբ Գերմանիան վերահսկողություն սահմանեց Սիրիայի էքսպոտի նկատմամբ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Նախորդ հոդվածը‘Է. Վարդանյան. Տ. Առաքելյանի խափանման միջոցը չփոխելը կնպաստի արդարադատության նկատմամբ հավատի է՛լ ավելի կորստին’
Հաջորդ հոդվածը‘Աշոտ Ադամյան. Տիգրան Առաքելյանը անարդար է պահվում կալանքի տակ’