‘Գերմանիան շարունակում է աջակցել հունական տնտեսությանը ‘

1016

Հունաստան ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իր աջակցությունն է հայտնել ԵՄ եւ ԱՄՀ վարկավորման դիմաց Հունաստանի որդեգրած՝ ծախսերի կրճատման քաղաքականությանը:

 Նշենք, որ Գերմանիան Եվրամիության կայունացման ծրագրերի խոշորագույն դոնորն է:

«Ես միանգամայն վստահ եմ, որ Հունաստանի դժվարին ճնապարհն արժե ներդրված ջանքերին», — ասել է Մերկելն Աթենքում Հունաստանի վարչապետ Սամարասի հետ հանդիպումից հետո:  

«Մենք կաջակցենք Հունաստանի տնտեսական զարգացման հեռանկարները», — ասել է կանցլերը, միաժամանակ ակնարկելով, որ Հունաստանը կարող է ավելի մեծ ջանքեր գործադրել բարեփոխումների ճանապարհին:

 

 

Նախորդ հոդվածը‘«Ամկարի» հարձակվողը դատի է տալիս «Ռուբինի» պաշտպանին’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. Դա բացառապես Հովհաննիսյանի և Քոքոբելյանի անձնական խնդիրն է ‘