‘Գերմանիան ջախջախեց աշխարհի առաջնության տանտերերին՝ Բրազիլիային. Տեսանյութ’

1317

«Մինեյրաո» մարզադաշտում ավարտվեց առաջին կիսաեզրափակիչ խաղը Բրազիլիայի և Գեմանիայի հավաքականների միջև: Գերմանիան ջախջախեց տանտերերին՝ 7:1 հաշվով:

Արդեն 11-րդ րոպեին գերմանացիները բացեցին խաղի հաշիվը. Թովմաս Մյուլերը Թոնի Կրոսի անկյունայինից տված փոխանցումից հետո գնդակն ուղարկեց դարպասը: Խաղի 23-ից 29-րդ րոպեներն ընկած ժամանակահատվածում Յոհաիմ Լյովի սաները հասցրեցին ևս 4 գոլ խփել: Սկզբից աչքի ընկավ Միրոսլավ Կլոզեն, որի համար այդ գոլը դարձավ ռեկորդային: Այս ֆուտբոլիստը բարելավեց Ռոնալդոյի ռեկորդը ՝աշխարհի առաջնությունների եզրափակիչներում խփած 15 գոլը, այն հասցնելով 16-ի: Այնուհետև դուբլով աչքի ընկավ Կրոսը, իսկ 5-րդ գնդակը խփեց Սամի Խեդիրան: Երկրորդ խաղակեսի սկզբում Բրազիլիան ունեցավ մի քանի գոլային պահ, սակայն գերմանացիներին փրկեց Մանուել Նոյերը: 69-րդ րոպեին 6-րդ գոյը խփեց Անդրե Շյուրլեն, իսկ տասը րոպե անց դուբլ ձևակերպեց Շյուրլեն: Հեղինակության գոլը խփեց Оսկարը:

Այսպիսով, Գերմանիան դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ, որտեղ կխաղա Արգենտինա-Նիդեռլանդներ հանդիպման հաղթողի հետ:

Նախորդ հոդվածը‘Փոլ Մաքարթնին իր համերգի ընթացքում օգնել է երկրպագուին՝ առաջարկություն անելու սիրեցյալին’
Հաջորդ հոդվածը‘«Առաքյալ» մարզպետը նկարչին փորձելու է «փող չտա՞լ». «ՉԻ»’